ՌԴ-ն դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը Հարավային Կովկասի գործընթացներին. Զախարովա

Ռուսաստանը դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի «անպատասխանատու և կործանարար» միջամտությունը Հարավային Կովկասի գործընթացներին և տարածաշրջանի երկրների ու նրանց հարևանների միջև տարաձայնություն սերմանելու ցանկությունը։

Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը:

«Մենք վստահ ենք, որ ցանկացած խնդրահարույց հարց պետք է լուծվի կառուցողական ձևով՝ փոխզիջում փնտրելով տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի, Արևմուտքի դերը ստեղծված իրավիճակում բացարձակապես կործանարար է, որովհետև չկան հակառակի օրինակներ, չկա կառուցողական դերի որևէ օրինակ։

«Միևնույն ժամանակ, կան սարսափելի աղետների օրինակներ, որոշ երկրներ անտեսեցին վերլուծությունները և ընդունեցին արևմտյան օրակարգը: Ցավոք, այդ երկրներից շատերի համար դա ավարտվեց աղետով»,- եզրափակել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30