Բրյուսելի հանդիպումը աննախադեպ էր թե՛ ձևաչափով, թե՛ նշանակությամբ. վարչապետ

Ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է, հոդս են ցնդում Արևմուտքում ՀՀ-ն որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը:

Այս մասին ԱԺ-ում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Բրյուսելի հանդիպումը, որն օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական և քաղաքական էր, աննախադեպ էր թե՛ ձևաչափով, թե՛ նշանակությամբ:

«Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունն ու աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը՝ ընդհանուր արժեքներին ու սկզբունքներին համահունչ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30