Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, հաճախ նաև սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. վարչապետ

«2021 թվականից ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ թվան, իրականում հայեցակարգային, բովանդակային ու ռազմավարական խորք ունեն, որովհետև մեծ հաշվով այդ բանավեճերում բախվում են երկու տեսակետներ, հայեցակարգային և ռազմավարական երկու պատկերացումներ, որոնցից մեկը կարելի է տեղավոել պատմական Հայաստան, մյուսը՝ իրական Հայաստան բանաձևերի ներքո»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ:

«Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, հաճախ նաև հակոտնյա են միմյանց, նույնիսկ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, 2022թ.-ին արձանագրեցինք, որ ՀՀ-ի անվտանգության գործոնը արհամարհված է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, քանի որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930