Կարող է ինչ-որ պահի հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան

Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ:

Այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց՝ ՀՀ տարածքից՝ Տավուշի կամ այլ մարզից որևիցե մաս զիջելու հարց քննարկման ենթակա չէ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930