Ֆինլանդիան շարունակելու է աջակցել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը․ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էլինա Վալտոնենի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր և մասնավորապես անդրադարձել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգին: Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930