«Ասրյանը որևէ «մետ» չի, Ասրյանը մեր գլխավոր շտաբի պետն է, որը, երբ դուք այդ հարցն եք տալիս զբաղված է բանակաշինության կոնկրետ որևէ խնդրի լուծմամբ»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե Եվրապաշտոնյաները պահանջում են ռուսամետ գործիչներին, այդ թվում Ասրյանին հեռացնել պաշտոններից:
«Մեր ԶՈՒ-ում հիմնական սպայակազմը ոնց է ձևավորվել, 90-ականներին դա սովետական ռազմական ուսումնական հաստատություններ ավարտած սպայակազմն էր, որոնք եկան Հայաստան և ի պատիվ իրենց մասնակից եղան մեր բանակաշինությանը, դրա արդյունքում մենք Ադրբեջանից ավելի առաջ անցանք:
Սովետական դպրոցի լեյտենանտից մինչև գեներալ՝ 800-ից ավելի սպա եկան Հայաստան և մասնակից դարձան մեր ՊՆ-ի ստեղծման գործըթցաներին և դրանք միայն ազգությամբ հայեր չէին: Նրանք եկան և օգնեցին, որ մեր ԶՈՒ-ն օր առաջ կայացած լինիև դա բերեց 1994 թվականի զինադադարին:
Այսօր մեր ԶՈՒ-մ սպայակազմի մեծ մասը իր զինվորական կրթությունը սկսել է Մոնթե մելքոնյանից, ունենք և՛ սովետական դպրոցի ներկայացուցիչներ, ինչպիսին շատերը փորձում են ներկայացնել այսօրվա գլխավոր շտաբի պետին: Մեր բանակում կան և՛ ռուսական դպրոցի զինվորականներ, և՛ արևմտյան դպրոցում կատարելագործում ստացած զինվորականններ, և՛ քաղաքացիական հասարակությունից բանակ եկած զինվորականներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: