Եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել. Քոչարյանը՝ կրակոցների մասին

«Ես կարծում եմ, որ ոչ մի տեղ պետք չի կրակեն՝ ո՛չ ամառանոցների վրա, ոչ՛ տների վրա, ու անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով, այլ կատարվելիք աշխատանքներով»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, որ ընդդիմությունն ասում է՝ եթե նույն ինտենսիվությամբ կրակեին իշխանության ներկայացուցիչների տների, կառավարական ամառանոցների վրա, արդյոք նույն չափ հանգստություն կունենայի՞ն:

Լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմությունից Արմեն Ռուստամյանն ասում է, որ հնարավոր է՝ ադրբեջանական սադրանքները լայնամասշտաբ պատերազմի վերածվեն, Քոչարյանը պատասխանեց. «Պարոն Ռուստամյանն ասաց՝ ամեն ինչ հնարավոր է, բայց այս կրակոցները դեռ չեն տալիս այդպիսի գնահատական տալու որևէ տրամաբանություն: Եթե լայնամասշտաբ ինչ-որ բան լինի, մենք պետք է ամեն օր անենք այն, որ նախ չլինեն այդպիսի զարգացումներ, լինելու դեպքում էլ այսօրվա անելիքը պետք է չթողնենք վաղվա օրվան, որպեսզի կարողանանք դիմակայել»:

«Նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել, բայց չեմ ասի, քանի որ դա կսկսեն շահարկել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել։ Կրակոցի փաստը գյուղերի ուղղությամբ արձանագրված չի։ Մենք չենք ուզում վախեցած երևալ»,-ասաց նա։

Հարցին, թե ո՞վ է նպատակահարմար գտել, որպեսզի սահմանազատումը սկսվի հենց Տավուշից, Քոչարյանը պատասխանեց, որ ԱԺ-ում լսում ունեն, ԱԳ նախարարը և Մհեր Գրիգորյանը լինելու են այնտեղ, և այս հարցերը կարող են ուղղել նրանց:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այլ բացատրություն ունի, որ հոգեբանորեն բնակչությանը պատրաստում են դրան, Քոչարյանը պատասխանեց. «Տիգրան Աբրահամյանին ես տարի ու կես է՝ չեմ տեսել, լավ կլինի՝ հոգեբանորեն պատրաստվի, գա հանձնաժողովի աշխատանքներին մասնակցի, ես վաղուց փնտրում եմ իրեն, չեմ գտնում»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031