ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց շուկա, բայց իրենցը գալիս է մեզ մոտ․ Գաբրիելյան

«Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմուծել Հայաստան»:

Այս մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ բանն այն է, որ Ռուսաստանը չի թողնում հայաստանյան կաթնամթերքը մուտք գործի իրենց շուկա, բայց իրենց կաթնամթերքը գալիս է մեզ մոտ․ «Արդյո՞ք այս նախագծով այդ հարցը կենթակվի, թե մենք շարունակելու ենք այդ շուկան մեր հայ արտադրողի համար փակենք, բայց իրենց ապրանքը մեր խանութներում անխոչընդոտ կվաճառվի»:

Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը նշեց․ «Այս նախագծով խոսքը գնում է կերային հավելումների մասին, կարգավորվում է իրավական դաշտը և ԵԱՏՄ կանոնակարգով 317 որոշմամբ պետք է անդամ պետություններում գրանցված լինի տվյալ արտադրանքը, որպեսզի թույլատրվի ներմուծել: Տվյալ պահին բեռները կանգնած են սահմանին, այս նախագծով կարգավորվում է այդ հարցը, կաթի հետ կապված կարգավորումը այս նախագծով չի սահմանվում»:

Գաբրիելյանն իր հերթին փոխնախարարին խնդրեց ուշադիր լինել բարձրաձայնված հարցի վերաբերյալ․ «Վեց ամիս առաջ նամակ էին գրել նախարարություն, հանդիպումներ եղել են, բայց խդրում եմ այս գործին ընթացք տալ, որովհետև ամեն օր մտնում ենք խանութներ ու տեսնում եք, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, բայց այդ շուկայի ապրանքը մեր վաճառասեղաններին դրված է»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30