Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից

Ապրիլի 3-ին Երեւանում կայացած առաջին COM.E ON FORUM-ին Ozon մարքեթփլեյսը հայտարարեց Հայաստանում լոգիստիկ գործընթացներն ընդլայնելու եւ առաքումներն արագացնելու մասին։

Ընկերության ներկայացուցիչները, տեղեկացնում են որ մոտ ապագայում Ozon-ը 1,5 անգամ կընդլայնի Երեւանում գործող պահեստային համալիրը եւ կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան։ Դրա շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ որտեղ դրանք կփաթեթավորվեն կպահվեն ապա
կառաքվեն ինչպես Ռուսաստան այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով։

Երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը կգործարկի Երեւանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով վաճառողները կկարողանան հնարավորինս մոտ պահել ապրանքները ռուս սպառողին եւ կկրճատեն առաքման ժամկետը:

Արդեն մայիսին վաճառողները կկարողանան փոխանցել ապրանքները գնորդներին Հայաստանի տարածքում գտնվող 192 առաքման կետերից որեւէ մեկի միջոցով։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման ծախսերն ու ժամկետները: Ընկերությունը նախատեսում է նաեւ մինչեւ 2024 թվականի վերջն ավելի քան 2.5 անգամ
ավելացնել առաքման կետերի գործընկերային ցանցը։

« Վերջին մեկ տարվա ընթացքում ում գրանցվել է ավելի քան 2.5 հազար տեղական վաճառող։ Հարթակում նրանց ստացած պատվերների թիվն ամեն ամիս կրկնապատկվում է, իսկ շրջանառությունը եռապատկվում է ամսական կտրվածքով: Հետեւաբար մենք հետագայում եւս նախատեսում ենք ակտիվորեն բարելավել լոգիստիկան կրճատել ձեռնարկատերերի
ապրանքների առաքման ժամկետները եւ օգնել նրանց մեծացնել եկամուտը մարքեթփլեյսի», -միջոցով ասաց Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը։

COM.E ON FORUM- 400-ը համախմբեց ավելի քան ձեռներեցի եւ ընկերության գործընկերների: Միջոցառման ընթացքում փորձագետները խոսեցին Ozon-Հայաստանում էլեկտրոնային առեւտրի շուկայի զարգացման մասին։ Ozon-ի ղեկավարները եւ փորձառու վաճառողները կիսվեցին գործնական խորհուրդներով, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ բիզնես սկսել Ozon- ում եւ արագորեն ավելացնել շրջանառությունը:

ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։

Հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երեւանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաեւ Չինաստանում եւ Թուրքիայում։

Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ եւ այլն։ Շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի՝ ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարար կարողանում է վաճառել ապրանքները Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։

Ozon մամլո ծառայություն

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30