Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Այս մասին ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստան կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Այսօր Երևանում գերազանց հանդիպում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,–գրել է Բուրիչը:

ԵԽ գխավոր քարտուղարը գրառմամբ նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930