Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 8-ի և 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031