Հիստերիկ դրսևորումներ են. Անդրանիկ Քոչարյանը` ադրբեջանական կողմից արձակած կրակոցների մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։

ԱՆդրադառնալով ապրիլի 5-ին երեկոյան ժամերի ադրբեջանական կողմից Տավուշի և Գեղարքունիքի մարզում արձակած կրակոցներին, Քոչարյանը նկատեց՝ «Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»։

Նրա խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Վերջինս ընդգծեց՝ եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին․ «Հիստերիկ դրսևորումներ են։ Երևի մյուս կողմում կանգնածները անկանոն որոշել են կրակներ ուղարկել մեր բնակավայրի ուղղությամբ։ Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասաց նա։

Ըստ նրա՝ էսկալացիայի վտանգ չկա. «Ոչ դեռ չեմ տեսնում։ Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։

Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ նա պատասխանեց, թե խանգարողները ավելի շատ են Հայաստանի ներսում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930