Կկարողանա՞նք այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով․ Ավինյան

Առաջիկայում մետրոյում թվային ցուցատախտակի վրա կցուցադրվի մետրոյի ժամանմանը մնացած ժամանակը․ այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր այս տրանսպորտային ռեֆորների շրջանակում կկարողանանք չէ՞ մետրոյում այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն՝ թե մետրոն կայարան երբ է հասնելու», — հետաքրքրվեց նա։

Արձագանքելով քաղաքապետին՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասծանեց, որ եթե առկա տեխնիկայով չստացվի, ապա պետք է նորով խնդրի կատարումն ապահովվի։

«Եկեք խնդիրը դնենք ու ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի», — շեշտեց քաղաքապետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930