Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ ունենք պետություն, պետք է ուժեղ պահենք մեր երկիրը. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձը․

«Հայոց կանանց, Հայոց մայրերի նվիրական հմայքն ու գեղեցկությունն ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալ զավակներ դաստիարակելու և կրթելու մեջ է:

Հայոց կանայք, Հայոց մայրերն են մեր ինքնության երաշխավորը:

Հայոց մայրերն աշխարհին տվել են զավակներ, որոնց հայրենակից լինելը պատիվ է:

Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն, ունենք Հայրենինք։ Եվ հենց հանուն նրանց էլ չպետք է ընկրկենք ու պետք է ուժեղ պահենք մեր երկիրը:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մայրերին, ում զավակները հսկում մեր երկրի սահմանները և գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, ում զավակներն անմահացան Հայրենիքի համար պայքարում։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավոր Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ձեր օրը, գեղեցկության օրը»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031