ՀՀ-ն պետք է ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և մեղադրել Հայաստանին «ագրեսիվ պահվածքի մեջ»։

Բաքվից հայտարարում են, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ լրջորեն է վերաբերվում խաղաղության գործընթացին․ «պետք է ձեռնպահ մնա վիճահարույց հայտարարություններից և սադրիչ քայլերից, հարգի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»։

«Ադրբեջանն իր հերթին լրջորեն կկանխի իր դեմ ուղղված սպառնալիքները տարածաշրջանում և կշարունակի ջանքերը խաղաղության և շինարարության հաստատման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930