Skip to main content

Ադրբեջանական կրակի հետևանքով Տավուշի մարզում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՆԳՆ

Այսօր գիշերը Ադրբեջանի զինուժի կրակի հետևանքով Տավուշի մարզում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավորապես Մովսեսգյուղում՝ տներ և գերեզմանաքար և Ներքին Կարմիրաղբյուրում՝ քաղաքացիական մեքենա, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ը՝ ադրբեջանական կողմի կրակոցները որակելով անկանոն և ոչ նպատակային:

«Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե», — մասնավորապես նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930