Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30