ՀՀ պաշտպանության նախարարն ու բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930