Բրյուսելյան եռակողմ հանդիպման օրակարգում հիմնականում տնտեսական հարցեր են. ԱԽ քարտուղար

Բրյուսելում այսօր սպասվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման օրակարգում հիմնականում տնտեսական հարցեր են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանի հետ Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ այն Գրանադայի հանդիպման շարունակությունն է, այնտեղ հայտարարվել էր, որ Ֆոն դեր Լեյենը կաշխատի ԱՄՆ-ի հետ, որպեսզի իրենց ջանքերը համատեղեն Հայաստանին օգնելու համար։

«Սա և՛ իրադարձություն է, և՛ գործընթացի մի մաս, այսինքն՝ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բազմաթիվ փոփոխություններ են կրել և դրա կոնտեքստում մի իրադարձություն է տեղի ունենում, որով քննարկված բոլոր հարցերը տնտեսության մասով ավելի արագացնեն և մղեն առաջ, օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են», — ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հավելելով, որ Հայաստանը ցանկանում է հասանելիություն ստանալ և՛ ԱՄՆ, և՛ եվրոպական շուկաներում։ «Մեր նպատակն է այս իրադարձության շրջանում այդ օրակարգն առաջ մղել», — նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով Ռուսաստանից ու Ադրբեջանից հանդիպման շուրջ հնչած քննադատություններին, պաշտոնյան նշեց՝ նրանց վերաբերող որևէ հարց չկա օրակարգում։

«Ւրականում աղմուկ ստեղծելու որևէ հիմք չկա», — հավելել Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով, որ անվտանգային հարցեր օրակարգում չկան։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031