Ողբերգական ավտովթար Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին. կա 3 զոհ, 2 տուժած

Ապրիլի 4-ին` ժամը 23։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկից տեղի ուժերով դուրս են բերել 1 դի:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ևս 2 դի և 2 տուժածի, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30