Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Կառավարական պատվիրակության կազմում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Բացի Հակոբյանից՝ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ և ԶԼՄ երկու ներկայացուցիչ։

Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930