Բաքուն մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել Ղարաբաղում ականազերծման գործողություններին

Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում ականազերծման գործողություններին։

Այս մասին հայտարարել է Ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի» (չակերտները՝ խմբ․) տարածքների ականազերծման գործընթացին։

Ներկայումս սակրավորները և նրանց տեխնիկան հավատարմագրման փուլում են։ Այն սկսվել է ապրիլի 1-ին և նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին։ Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանի տարածքում», — ասել է Սուլեյմանովը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031