Անկարան Երևանին հորդորում է Բաքվին փոխանցել «ականային ճշգրիտ քարտեզները»

«Հորդորում ենք Հայաստանին Ադրբեջանին փոխանցել ականային ճշգրիտ քարտեզները», — այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը շեշտում է՝ «Թուրքիան կիսում է Ադրբեջանի անվտանգության մտահոգությունը՝ կապված օկուպացիայից ազատագրված տարածքներում տեղադրված մեծ թվով ականների հետ»։

44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։ Այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին։ Բաքուն, սակայն, պնդում է, որ այդ քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։ Երևանն ի պատասխան հայտարարել է՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031