Երեւանը շարունակում է ՀԱՊԿ-ից հայտարարություն ակնկալել հայկական տարածքների օկուպացիայի վերաբերյալ

Երևանը շարունակում է ակնկալել ՀԱՊԿ-ից քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանի Հանրապետության սահմանները շատ պարզ են, հստակ է, թե որն է Հայաստանի սուվերեն սահմանները։ Վիճելի է, թե արդյո՞ք ՀԱՊԿ քարտուղարությունն իրավասու է նման հայտարարություն անել երկրների անունից։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացված են, մասնավորապես 2022 թ-ի սեպտեմբերին»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031