Ադրբեջանն ամեն ինչ անում է խաղաղության գործընթացը վիժեցնելու համար․ Արմեն Խաչատրյան

Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը վիժեցնելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Որևէ մեկը չի ասել, թե Ադրբեջանը խաղաղասեր է, և Ադրբեջանի հայտարարությունները հիմնականում կեղծ են։ Բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ճանապարհով և պարտադրելու է խաղաղությունն Ադրբեջանին։ Ադրբեջանը պետք է լինի կառուցողական, Ադրբեջանին պետք է ստիպել, որպեսզի նա վերադառնա կառուցողական դաշտ և հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական երկիր է, պետք է հարգի մեր սուվերենությունը և անցնենք առաջ»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր խոսում է ուժի դիրքերից՝ օգտվելով այն հանգամանքից, որ ուժերի բալանսը խախտվել է։ «Բայց մենք այսօր զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ ենք անում, որոնք քիչ տեսանելի են, բայց որոշ ժամանակ անց մենք ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովել մեր երկրի ինքնիշխանությունը, սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը։ Խնդիրն այսպես է դրված, և մենք դրան հասնելու ենք»,- նշել է Արմեն Խաչատրյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031