Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունը կապ ունի ապրիլի հինգին սպասվող հանդիպման հետ․ Արմեն Խաչատրյան

Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունները, և սադրանքները ՀՀ սահմաններին կապված են արդյոք ապրիլի հինգին սպասվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում սպասվող հանդիպման հետ։

Այս մասին այսօր անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը․ «Եթե ավելի խորը նայենք նախապատվությանը, կտեսնենք, որ ռուսական տելեգրամյան ալիքներում տարածվեց տեղեկատվություն, թե հայկական զորքերի տեղաշարժ է մեծ մաշտաբի, բացի այդ իբր սահմանային հատվածներում աշխատանքներ են իրականացվում, դա Ադրբեջանը տեղադրեց իր տելեգրամյան ալիքներում ու պաշտոնական հաղորդագրություն էլ հրապարակեց, որ հայերը պատրաստվում են սադրիչ գործողությունների դիմել։ Սա կապում եմ նախևառաջ ապրիլի հինգի հանդիպման հետ, բայց մեզ համար խորթ չէ Արդբեջանի այս պրիմիտիվ ծրագիրը ամեն անգամ հարձակողական գործողություններից կամ սադրիչ դեպքերից առաջ կեղծ ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումներ իարականացնելու համար»։

Խաչատրյանը նկատում է՝ եթե նման վարքագիծը ադրբեջանական կողմին հաջողվում էր երկու տարի առաջ, ապա հիմա իրականությունը այլ է․ «Եմ դիտորդները ներկայացնում են օբյեկտիվ իրականությունը աշխարհին, ցույց են տալիս, որ Ալիևը ստում է։ Բռնապետ Ալիևի հանցավոր ռեժիմը ամեն անգամ նման ապատեղեկատվություն տարածելուց հետո փորձում է իր նկռոտումները ռեալիզացնել։ Բոլորին արդեն շատ պարզ է, որ Ադրբեջանը ուղղակի ստում է, և օբյեկտիվ իրականությունը անկախ ԵՄ դիտորդներից ամբողջ աշխարհը ստանում է ու հասկանում է, թե ինչ է կատարվում»։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է վիժեցնելու համար խաղաղությունը, և աշխարհաքաղաքական որոշակի պրոցեսներից ու ճնշումներից հետո ստիպված են նման հայտարարություններ անել․ «Հայաստանը պարտադրելու է խաղաղություն ու Ադրբեջանը պետք է լինի կառուցողական, պետք է ստիպել, որ հաշվի նստի այն հանգամանքների հետ, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, սուվերեն, հարգի մեր սուվերենությունը»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031