Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 118 դեպք, արձանագրվել 15 ՃՏՊ, որոնցից մեկը՝ մահվան ելքով

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության, ինքնավնասման և խուլգանության՝ 7-ական, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, թմրանյութի իրացման՝ 4, բնակարանային գողության, դրամանենգության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքը հափշտակելու, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930