Այսօր պաշտոնական Երևանը ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում. Զախարովա

Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է:

Ինչո՞ւ են համեմատում հին հայկական քաղաքակրթությունը՝ մշակույթի, պատմության, պետականության հետ, որը գոյություն ուներ, ներեցեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ։ Եվրամիությունն իսկապես փակուղու մեջ է», — ասել է նա։

«Հայաստանը մշակույթ է, պետական կառույց, և սրանք պետականության հիմքերն են, որոնք հազարավոր տարիներ առաջ են եղել, դրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է Զախարովան և ընդգծել, որ Երևանը գտել է «մոդել, որի մասին Արևմուտքում ոչ ոք լրջորեն չի խոսում»:

Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ ԵՄ դիրքորոշումը լիովին տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական ցուցանիշները։

«Այդ ամենը չի ստացվում, ամեն ինչ քանդվում է»,- ընդգծել է Զախարովան՝ նշելով, որ Հայաստանը փորձում է ինտեգրվել «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031