Սոլովյովի հաղորդումները «Ռոստելեկոմ»-ը ևս չի ցուցադրի

««Հիբրիդ Սոլյուշնս» ընկերությունը, որը «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության ցանցով մալուխային հեռուստատեսության ծառայություններ է մատուցում, ռուսական 1-ին ալիքի ազդանշանը ստանում է անմիջապես Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցից: Քանի որ ՀՀՌՑ-ում արդեն իսկ արգելափակված են Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները, ապա մենք չէինք էլ կարող այդ հաղորդումը հեռարձակել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Հիբրիդ Սոլյուշնս» ընկերության իրավաբան Աննա Արզումանյանը:

«Սոլովյովի հաղորդումները առաջինը հենց «Ռոստելեկոմ»-ն է արգելափակել, այն պահից, երբ ՀՀՌՑ-ն արգելափակեց»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Ucom-ը և Team Telecom-ը ԲՏԱ նախարարության հետ համախոհաբար որոշել են հանրային մուլտիպլեքսի հետ միաժամանակ անջատել ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները, մնացել է միայն «Ռոստելեկոմ»-ը»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031