Ծեծկռտուք է տեղի ունեցել «Հումանիտար տեխնիկական քոլեջ»-ի անչափահաս ուսանողների միջև

Մարտի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տիգրանյան փողոցի 4 հասցեի մոտ ծեծկռտուք է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիով խումբը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 14։10-ի սահմաններում նշված հասցեում Երևանի բնակիչ 16-ամյա Վ․ Բ․-ն և 17-ամյա Վ․ Բ․-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Թ․-ին՝ պատճառելով ֆիզկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ կռվի մասնակիցները սովորում են «Հումանիտար տեխնիկական քոլեջի» 2-րդ և 3-րդ կուրսերում, իսկ Վ․ Բ․-ն և մյուս Վ․ Բ․-ն հարազատ եղբայրներ են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031