Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, հետո «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս. Ալեքսանյան

«Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպում նրանց գրածը ու էդպես ապրիլմեկյան «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.

«Բայց զարմանալու ոչինչ չկա, ցավոք սրտի, սա հենց էն մեխանիզմն է, որով աշխատում է ընդդիմադիր մեդիադաշտի մեծ մասը. մեկը հորինում է, մյուսներն արտատպում՝ առանց կրկնակի ստուգման, առանց ընթերցողի նկատմամբ պատասխանատվության զգացման»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930