Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

Մոսկվայի հայկական եկեղեցում այսօր 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգիստն է, որը մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ մարդկանց էր փրկել։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ենգիբարյանն օգնել է մարդկանց տարհանել այրվող «Կրոկուսից», իր բաճկոնը տվել է այն մարդուն, ում դուրս է բերել դահլիճից: Նա ծխահարվել էր, մրսել և ողբերգության հաջորդ օրը հայտնվել հիվանդանոցում։ Նրա կյանքը փրկել, ցավոք, չի հաջողվել։

«Հերոսներ չեն ծնվում, դառնում են։ Արտակարգ իրավիճակում գտնվող անձը հերոսություն է ցուցաբերել, փրկել է բազմաթիվ մարդկանց իր կյանքի գնով։ Ռուսաստանի հայերի միությունը ցավակցություն է հայտնում ընտանիքին և մերձավորներին, անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Տիգրան Հարությունյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031