ՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը

ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ Եվրոպական Միության շուկային ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը։

ՀՀ ԱԺ-ում մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը մինչև 2013 թվականն ակտիվ ընթանում էր եվրաինտեգրման ուղով՝ պատրաստվելով ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ առևտրի համաձայնագիրը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո հայտարարվել էր և ԵԱՏՄ-ի, և արևմտյան, և երրորդ երկրների հետ համագործակցության մասին։

«Դրա համար մեկը մյուսին կարելի է չհակադրել։ Ամեն շուկա ունի իր պահանջարկը։ Ամեն շուկա ունի ապրանքների որակների ստանդարտները, որ իրեն պետք է, և կարելի է ասել` մեզ համար ոչ թե եվրոպական շուկաների դռները փակ են, այլ մենք՝ ինքներս,առաջին հերթին աշխատանք ունենք անելու, որպեսզի եվրոպական շուկային առաջարկելու բան ունենանք»,-ասաց Թունյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հարցին, նա ընդգծեց, որ Հայաստանը ներկայում հանդիսանում է ԵԱՏՄ անդամ՝ շարունակելով կատարել իր պարտավորությունները, վճարել ընդհանուր մաքսատուրքերը, ընդունել տեխնիկական կանոնակարգեր, որոնք գործում են միությունում, իսկ զուգահեռաբար աշխատանք է տարվում ԵՄ ու այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031