Ինչո՞ւ է սահմանազատման պրոցեսը սկսվում Տավուշից․ Սանոսյանը մանրամասնել է

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի տիրապետում որևէ ինֆորմացիայի, որը վերաբերվում է սահմանագծման և սահմանազատման պրոցեսի գործնական փուլի ժամկետներին, քանի որ այդ հանձնաժողովի անդամը չէ։

Իսկ թե ինչո՞ւ է այդ գործընթացը սկսվում հենց Տավուշից, և ոչ թե, օրինակ՝ Ջերմուկից, որտեղ ՀՀ-ի տարածքները օկուպացված են, նախարարը նկատեց․ «Տավուշում էլ ուեննք հողեր, որոնք այդ քարտեզների ու պրոցեսներով ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ»։

Ինչ վերաբերում է Ոսկեպար Փաշինյանի այցից հետո քննարկումներին և որոշումներին, ըստ նրա, Կառավարությունում պարբերաբար քննարկումներ ունենում են տարբեր հարցերի շուրջ․ «Մարզպետը և մարզպետի աշխատակազմը անընդհատ կապի մեջ են բնակչության հետ։ Եթե նոր փոփոխություններ, առաջարկներ լինեն կտեղեկացնենք»,-ասաց նա։

Տեղի բնակչության անորոշության պատճառը նրա կարծիքով այն է, որ որոշ մարդիկ փորձում են անորոշ, անհասկանալի լուրեր տարածել․ «Վարչապետի միտքը եղել է շատ պարզ, որ հաջորդ հանդիպմանը նույնիսկ կարող է ինքը գալ, եթե կա այնպիսի նորություն կամ փոփոխություն, որ կարող է ինքն արտահայտել։ Քանի որ որոշում չկա, փոփոխություն չկա, ամեն օր հանդիպման կարիք միգուցե չկա։ Բայց գրեթե ամենօրյա ռեժիմով կա՛մ Ոսկեպարում, կա՛մ մարզպետարանում կան հանդիպումներ, պարզաբանումներ»։

Հարցին՝ հնարավո՞ր է չորս տարածքները չվերադարձնելու հարց լինի, նա պարզաբանեց․ «Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, որը միտված է, որ երկու երկրների միջև տեղի ունենա սահմանազատման, սահմանագծման պրոցես։ Դինամիկա կա, հանդիպումներ են լինում, կողմերը վերադառնում են իրենց մոտ, պրոցես է, չգիտեմ՝ երբ է հաջորդ հանդիպումը։

Մենք տարբեր ուսումնասիրություններ իրականացնում ենք։ Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման գործընթացից հետո, երբ սահմանապահները կանգնեն՝ որտե՞ղ են կանգնելու, իրար մոտի՞կ են կանգնելու, թե՞ ինչ-որ չափով հեռու, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՞ ոչ, եթե չեզոք գոտի առաջանա, այդ հատվածում ենթակառուցվածք կլինի՞, թե՞ ոչ։ Հիմա կա պարզ կազմակերպչական աշխատանք, որը մի շարք գործոններից է բաղկացած և ամեն գերատեսչություն ունի հանձնարարական, որ երկու հարևան երկրներ այս պրոցեսով անցնեն, ինչ հարցեր կարող են առաջանալ»։

Նախարարը ընդգծեց, որ ՀՀ տարածքում գտնվող տունը սահմանազատման արդյունքում չի կարող հայտնվել մյուս տիրույթում։ Ամբողջ գործընթացի հիմքում դրված է խաղաղությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031