Ուկրաինայի հետ սահմանի մոտ ձերբակալվել է Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ կասկածվող չորս անձ. ՌԴ ՔԿ

Բրյանսկի շրջանում ձերբակալված ահաբեկիչները այս պահին տեղափոխվում են Մոսկվա:

Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ-ն։

Ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել հատել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը, համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում:

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 93 մարդ (տվյալները վերջնական չեն)։

ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը հայտնել էր, 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են 4անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:

Ավելի վաղ Baza-ն հայտնել էր, որ Բրյանսկի մարզում ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031