Փաշինյանը ոչ միայն միակողմանի զիջման է գնում, այլ դեռ մի բան էլ ասում է, որ սահմանները «ֆիքսված չեն». ադրբեջանագետ

Եվ՛ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ՝ արձանագրելով․

«Ադրբեջանական քարոզչադաշտի կարկառուն ներկայացուցիչ Թոֆիգ Զուլֆուգարովը նաև վրացական տեղեկատվական, ընդգծված ադրբեջանամետ հարթակներում է նշում, թե ինչպիսի պահանջների ցանկ են ներկայացրել հայկական կողմին՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում դրանցից հրաժարվել, այլև ակտիվ առաջ է մղելու։

Եվ՛ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ:
Օրեր առաջ Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը նշել էր. «…դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Մենք ժողովրդին չենք վախեցնում, այլ ասում ենք ճշմարտությունը…Երբ ասում եք, վստահ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է մեր տարածքը։ »:

Հենց այսպես բառ բառ կրկնվում են Փաշինյանի ու Ադրբեջանի թեզերը…

Սա մեծ սուտ է, որն ինտենսիվորեն փորձում են մատուցել հայ հանրությանը: Կան հստակ սահմաններ, կան քարտեզներ, բայց Ադրբեջանի դրանցից որևէ մեկին համաձայն չէ: Ու այդ ֆոնին ՀՀ ղեկավարը ոչ միայն միակողմանի զիջման է գնում, այլ դեռ մի բան էլ ասում է, որ ՀՀ սահմանները «ֆիքսված չեն», բայց չգիտես ինչի իր համար Ադրբեջանի սահմանները շա՜՜տ «ֆիքսված են»»:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930