Ինչ-որ առումով լավ է, երբ ամուսին չկա. Շակիրան` Պիկեից ամուսնալուծվելուց հետո կյանքի մասին

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան պատմել է նախկին ֆուտբոլիստ, իսպանական Մեդիալիգայի հիմնադիր Ժերար Պիկեի հետ բաժանությունից հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Երբեմն դրանք սեր-ատելության հարաբերություններ էին, քանի որ ամեն անգամ, երբ ինձ քարշ էին տալիս ստուդիա աշխատելու, չէր ստացվում: Ինձ թվում էր, թե ընտանիքիս անուշադրության եմ մատնում։ Եղել են դեպքեր, երբ դա ինձ իսկապես դուր չի եկել։ Ես ինձ մեղավոր էի զգում, ինձ դատարկ էի զգում։

Հիմա ես պատասխանատու եմ երկու երեխաների, երկու փոքրիկների համար, որոնք ինձնից այդքան կախված են։ Ես միայնակ մայր եմ, տանը ամուսին չունեմ, ով կարող էր ինչ-որ բանով օգնել։ Ինչ-որ առումով լավ է ամուսին չունենալը, որովհետև… չգիտեմ ինչու դա ինձ ցած էր քաշում։ Հիմա ուզում եմ աշխատել, ուզում եմ երգեր գրել, երաժշտություն ստեղծել։ Սա իմ մոլուցքային կարիքն է, որը նախկինում չեմ զգացել»,- Շակիրայի խոսքերն է մեջբերում People-ը, փոխանցում է Armsport.am-ը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

- Այս թեմայով -