Թուրքիան մտադիր է անդամակցել ԵՄ-ին. Հաքան Ֆիդան

Թուրքիան մտադիր է անդամակցել ԵՄ-ին։ Դա երկրի համար ռազմավարական նպատակ է․ հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

«ԵՄ-ին անդամակցությունը նախկինի պես ռազմավարական նպատակ է Անկարայի համար։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չափազանց կարևոր է, որպեսզի այն թողնվի մի շարք երկրների նեղ քաղաքական օրակարգերի հայեցողությանը»,-ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը իսպանացի գործընկեր Ալբարեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան ձգտելու է հասնել Եվրամիությանը: Թուրքիան 1999 թվականից թեկնածուի կարգավիճակ ունի։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031