Ընդդիմության գերնպատակն է Հայաստանը մտցնել ՌԴ-Բելառուս Միութենական պետության մեջ. Ալեքսանյան

Մեր ընդդիմությունը շատ պարզ, Ռոբերտ Քոչարյանի շուրթերով հայտարարել է, որ ինքը դեմ չէ Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն մտնելուն:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մինչև այդ 2021-22 թվականներին մեզ ասում էին, այ դուք խոստացել եք միջանցք տալ, մենք ասում ենք չկա տենց բան, բանը հասավ նրան, որ արդեն 2024 թվականին «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը ասեց՝ հա դե ի՞նչի չտվեցին, դրա համար էլ ԼՂ-ի հետ եղավ այն ինչ եղավ:

Հիմա էլ ասում եմ ընդդիմության հաջորդ ցույցերը, որը այս եղանակային տաքացումների հետ մենք տեսնելու ենք, լինելու են երկու թաքնված պահանջով՝ տալ միջանցք Ադրբեջանին ու Հայաստանը մտցնեն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031