Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի

Հայաստանը Իրանին իրանցի 8 բանտարկյալի է արտահանձնել, հայտնում է Tasnim գործակալությունը։

Նրանք կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։

Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։

«Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,- հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասքար Ջալալիանը։

Իրանի խորհրդարանը հանցագործներին արտահանձնելու մասին օրինագիծը Հայաստանի հետ վավերացրել է 2016 թվականին։

Նշվում է, որ արտասահմանում բանտարկված Իրանի քաղաքացիների մեծամասնությունը դատապարտվել են իրենց ճանապարհորդությունների ընթացքում ապօրինի թմրանյութեր ունենալու համար։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031