Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևը հեռանում է բեմից։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտիստի համերգային տնօրեն Բորիս Չիգիրյովը՝ նշելով, որ Լեոնտևը արդեն երկար ժամանակ համերգներ չի տվել և ոչ մի ծրագրում հանդես չի եկել, բայց միայն հիմա է հեռանալու մասին պաշտոնապես հայտարարում:

Բեմական կարիերայի ավարտի պատճառը արտիստի տարիքն է։

Մարտի 19-ին Լեոնտևը դարձել է 75 տարեկան։ Նա ձայնագրել է ավելի քան 30 ալբոմ։ Дело вкуса и Грешный путь ալբոմների համար 1991 թվականին արժանացել է World Music Awards մրցանակի («Տարվա լավագույն վաճառվող խորհրդային արտիստ»):

Լեոնտևը պարգևատրվել է Լենինյան կոմսոմոլի մրցանակով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ և 3-րդ աստիճանների, շքանշաններով, Պատվո և Բարեկամության շքանշաններով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -