Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Ստեղ մնալու համար պետք է հերոսություն, ստեղ մնալու համար պետք է առանձնահատուկ հայրենասիրություն, ու անընդհատ լարվածություն: Մենք այս պրոցեսը ուզում ենք տանել ենք նրա համար, որ մարդիկ հանդարտվեն ու սկսեն զբաղվել իրենց ընտանիքով՝ բարեկեցությամբ, հողով, գործով»:

Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գանք այստեղ հողի հարց, ջրի հարց, տնտեսակաան զարգացվածության հարց քննարկենք: Այս վիճակը հեռանկար չունի, որովհետև սենց մանր-մանր դուրս են չէ գալիս, Ոսկեպարից էլ են չէ՞ դուրս եկել, բա եթե էդքան լավ է, ինչո՞ւ են մարդիկ դուրս եկել: Մեր նպատակն է այդ բոլոր հարցերը լուծել, որ Ոսկեպարը ճանապարհ ունենա, խախաղ լինի, որ Ոսկեպարի վրա չկրակեն, որ Ոսկեպարում երեխա ծնվի, դպրոց լինի, եթե մենք տեսնենք որ չենք կարողանում լուծումներ գտնել, ես կգամ ձեզ կասեմ՝ ժողովուրդ ջան դուք 100 տոկոսով ճիշտ էիք, գնացինք «բուքսավատ» արեցինք, հարցերը չկարողացանք լուծել:

Մենք ձեր թշնամին չենք, մենք մեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, հող ծախող չենք, թողեք մենք այդ ճանապարհով գնանք՝ էլի հետ գանք, ասենք՝ ձեր առաջին հարցին էս պատասխանն ենք գտել, սրանից ավել չենք կարող գտնել, երկրորդին էս, երրորդին՝ էս: Հիմա էս է վիճակը, եկեք գլուխ գլխի տանք, խելք խելքի տանք, տեսնենք ոնց ենք առաջ գնում, թողեք ինչ-որ ժամանակ աշխատենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, ուրիշ լուրերի չհավատաք, որովհետև լուրը լինի մենք կգանք կասենք: Ձեզանից թաքուն ոչ մի բան տեղի չի ունենալու»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031