Ինտերը ոչ-ոքի խաղաց Նապոլիի հետ, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալել էր «Նապոլիին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Առաջին կեսի վերջնամասում խաղի հաշիվը բացեց տանտերերի պաշտպան Մատեո Դարմիանը։ 81-րդ րոպեին հյուրերից պատասխան գոլը խփեց Ժուան Ժեզուսը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։

«Ինտերը» 76 միավորով շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» 45 միավորով 7-րդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30