Դ`Արտանյանի ազգականը դիտորդ է Ռուսաստանի նախագահի ընտրություններում

Ֆրանսիական հրացանակիրների հանրահայտ առաջնորդի տոհմի ներկայացուցիչ Էմերի Ֆրանսիս Անդրե Ֆիլիպ դե Մոնտեսկյու-Ֆեզանսակ դ’Արտանյանը դիտորդական առաքելություն է իրականացնում Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Նա սերում է ֆրանսիական ազնվական նույն տոհմից, որի անունը հանրահռչակվել է ավագ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի շնորհիվ: 81-ամյա Մոնտեսկյու-Ֆեզանսակ դ’Արտանյանը Ֆրանսիայի թագավորական թիկնազորի աշխարհահռչակ կապիտան, շևալիե դ’Արտանյանի հեռավոր ազգականն է:

Քաղաքական գործունեության ընթացքում ժամանակակից դ’Արտանյանը եղել է Մարսան փոքրիկ քաղաքի ղեկավարը, ինչպես նաև Եվրախորհրդարանի (1989-1993) ու Ֆրանսիայի Սենատի (1998-2015) պատգամավոր։ Ֆրանսիայի արմատական ​​կուսակցության անդամ է։ Միջազգային դիտորդական առաքելություն կատարելու համար հրավեր է ստացել Ռուսաստանի Հանրային պալատից:

Դ’Արտանյանը նշել է, որ իր այցելած ընտրատեղամասերում խախտումներ չի արձանագրել:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930