Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Արարատի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև

Մարտի 16-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Սևանի, Մարտունիի, Սպիտակի, Աշոցքի, Արթիկի, Անիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են», — ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031