ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառները․ Երևանը եռյակում է

ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա տոնածառերը տեղադրվել են Թուրքմենստանի, Հայաստանի և Ուզբեկստանի մայրաքաղաքներում։ ԱՊՀ-ի գլխավոր տուրիստական ​​պորտալ TurStat-ը, ներկայացրել է Ամանորին ԱՊՀ պետությունների մայրաքաղաքների 2024 թվականի ամենաբարձր տոնածառերի վարկանիշը։

Այսպիսով՝ ըստ TourStat-ի՝ ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա ծառերի տասնյակում ներառվել են՝ Աշխաբադ (44 մետր), Երևան (37 մ), Տաշքենդ (35 մ), Բաքու (34 մ), Բիշքեկ (32 մ) քաղաքների ծառերը, Մինսկ (30 մ), Դուշանբե (30 մ), Մոսկվա (25 մ), Աստանա (25 մ) և Ալմաթի (20 մ) քաղաքները:

Հաղորդվում է, որ վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։

Նշվում է նաև, որ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ամանորյա ծառերի շարքում միակ կենդանի եղևնին Ռուսաստանի գլխավոր տոնածառն է՝ 25 մետր բարձրությամբ՝ Մոսկվայի Կրեմլի տաճարի հրապարակում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930