«Անցնող 48 ժամվա ընթացքում ՀՀ–ում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել»

Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին գրել է թյուրքագետ […]

Կասպից ծովի կենտրոնում անսպասելիորեն կղզի է հայտնվել, որի մասին ոչ ոք չգիտեր

Հետազոտողները հաստատել են նոր կղզու գոյությունը, որը հանկարծակի հայտնվել է Կասպից ծովի հյուսիսային մասում՝ աշխարհի ամենամեծ ցամաքային ջրային զանգվածում, սակայն ոչ ոք դեռ չի կարողացել ափ իջնել դրա վրա, հաղորդում է Live Science-ը։ Կասպից ծովը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում և աշխարհի ամենամեծ ցամաքային ջրային զանգվածն է՝ 371,000 քառակուսի կիլոմետր մակերեսով, հաղորդում է Focus-ը։ […]

Պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում. Չալաբյան

Մենք պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես այս ամենը Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում է տեղի ունենում, Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում, Իսրայելն ու Իրանն էլ որոշել էին իրար երկնքում տոնական սալյուտ կրակել։ Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ «Երբ նայում եմ Թեհրանից և Թել-Ավիվից եկող այս […]

Հորդանանը բացել է իր օդային տարածքը

Հորդանանի քաղաքացիական ավիացիայի հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը վերաբացվել է տեղի ժամանակով ժամը 07:30-ին (04:30 ըստ Գրինվիչի): Որոշումը կայացվել է Իսրայելի և Իրանի միջեւ լարվածության ֆոնին հանձնաժողովի կողմից թռիչքները կասեցնելուց մեկ օր անց: Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ ալ-Մոմանին հայտնել է, որ երկիրը թույլ չի տա խախտել իր օդային տարածքը եւ չի դառնա […]

Տեխասում հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում հեղեղման հետեւանքով առնվազն 11 մարդ է մահացել, անհայտ թվով մարդկանց որոնողական աշխատանքները դեռեւս շարունակվում են, հաղորդել է NBC News-ը։ Հինգշաբթի վաղ առավոտյան քաղաքը հեղեղվել է, երբ ամպրոպները Տեխասով տեղափոխվել են դեպի արեւելք եւ առաջացրել երկու տորնադո, նշել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետ կորածների թիվը […]

Իրանի Համադան նահանգում պայթյուններ են որոտացել

Իրանական Համադան նահանգի Ասադաբադ քաղաքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ILNA գործակալության Telegram ալիքը։ «Հարվածներ Ասադաբադում, Համադանում գտնվող թիրախին», — ասվում է լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսանյութի մեկնաբանության մեջ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այնտեղ նաև ավիաբազա է տեղակայված։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսել են «Վերածնվող առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ՌՕՈՒ-ն […]

Իսրայելին հասցված իրանական հարվածների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 4–ի. վիրավորվել է ավելի քան 80 մարդ

Իրանն ուրբաթ գիշեր եւ շաբաթ առավոտյան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետեւանքով իսրայելցիներն ամբողջ երկրում ստիպված են եղել ապաստան փնտրել, մինչ երկինքը լցվել է լույսի շողերով եւ կրակե գնդերով՝ արձակված արկերից, հաղորդել է Times of Israel-ը։ Տեղեկացվել է, որ հարվածների հետեւանքով վիրավորվել է մոտ 80 մարդ, այդ թվում՝ չորսը՝ ծանր եւ […]

Իրանն անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը

Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդել է Tasnim-ը։ «Մյուս կողմի գործողությունները այս երկխոսությունը դարձրել են անիմաստ։ Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին եւ միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական​​ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- լրատվամիջոցները մեջբերել են […]

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնու» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: «Վեոլիա ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ […]