Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով. Նիկիտաս Կակլամանիս

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Նիկիտաս Կակլամանիսին Հունաստանի օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման օրոք հայ-հունական խորհդարանական շփումները կակտիվանան ինչպես բարեկամական խմբերի մակարդակով, այնպես էլ տարբեր մշտական հանձնաժողովների միջև […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Դիլիջանում, Նոյեմբերյանում և Արմավիրի որոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի փողոցների, Հովսեփյան 1-ին փողոցի, Միասնական 2-րդ նրբանցքի, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի, Պարզ լճի փողոցի գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Վիլլա Ռեսթ» ՍՊԸ-ի հյուրանոցի, «Ս․Աղաջանյան» ՍՊԸ-ի, «Ա․ […]

«Պիցցա Տաշիր»-ի Աբովյանի մասնաճյուղում կասեցվել է սուշիի մեկ արտադրատեսակի արտադրությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպության բոլոր 36 մասնաճյուղերում: ՍԱՏՄսննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները, ստուգմանշրջանակներում, լաբորատոր փորձաքննության են ներկայացրել այդ կազմակերպության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 22/12 հասցեում գործող մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները, որոնցից միայն մեկը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը, «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով […]

Արմեն Գրիգորյանը հաստատել է. առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չի բացահայտել: Արմեն Գրիգորյանը չի նշել նաև այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի: Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին […]

NourNews. Թավրիզը 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ է հարձակման ենթարկվել Իսրայելի կողմից

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքը կրկին ենթարկվել է Իսրայելի հարձակմանը: Այս մասին հայտնել է NourNews գործակալությունը, որը հրապարակել է քաղաքի օբյեկտներից մեկում բռնկված հրդեհի կադրերը: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը գիշերը հարվածել է Թավրիզի նավթավերամշակման գործարանի տարածքին, իսկ ցերեկը՝ օդանավակայանի տարածքին:

Զարուհի Ազնաուրյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը: «Զարուհի Ազնաուրյանը հիմնադրամի թիմին է միացել 2019 թ.` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ և 2023 թ․-ից զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը: Մինչ հիմնադրամը Զարուհին […]

Ռուսաստանում Իսրայելի դեսպան. Իրանը հարձակման է ենթարկվել միջուկային զենքի ստեղծման առաջընթացի պատճառով

Իսրայելը հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա, քանի որ վտանգավոր է համարել Թեհրանի առաջընթացը միջուկային զենք ստեղծելու գործում: Այս մասին TASS-ին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը: «Իսրայելը թույլ չի տա, որ իր անվտանգությանը սպառնացող գոյության սպառնալիք առաջանա այն ռեժիմից, որը բացահայտորեն հայտարարում է այն իրականացնելու իր մտադրության մասին: Եվ այսօր երեկոյան, ի պատասխան […]

Microsoft-ը միավորում է Windows-ը և Xbox-ը. Նոր ծրագրային հարթակ և ապագայի պլաններ

Microsoft-ը հրաժարվել է սեփական Xbox շարժական խաղային կոնսոլի մշակումից՝ կենտրոնանալով Windows-ի և Xbox-ի ինտեգրացիայով ունիվերսալ ծրագրային հարթակի ստեղծման վրա: Այս մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով ներքին աղբյուրներ: Ընկերությունն արդեն ներկայացրել է առաջին արդյունքները՝ Asus-ի հետ համատեղ ստեղծված ROG Xbox Ally և ROG Xbox Ally X սարքերը, և պատրաստում է հողը Xbox-ի հաջորդ սերնդի համար: […]

Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:

Բաքվում արտակարգ վայրէջք կատարած օդանավում հայեր կան. ՌՀՄ–ն դիմել է Ռուսաստանի ԱԳՆ–ին

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը, հաղորդում է SAR-ը։ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց […]