«Մտածում եմ, որ նրա համար միեւնույն է». Թրամփը՝ Ուկրաինայում ռուսական բանակի կորուստներին Պուտինի արձագանքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգված չէ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կորուստներով: Pod Force One փոդքասթում Թրամփը, պատասխանելով լրագրող Միրանդա Դիվայնի հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդը մտահոգված է այն փաստով, որ ռուսական բանակը «ամեն շաբաթ հինգ հազար մարդ» է կորցնում Ուկրաինայում, ասել է. «Սկսում […]

Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելելէ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանին ավիավթարի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին՝ ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Փաշինյանն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում:«Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների […]

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմեդաբադի օդանավակայանում կործանված ինքնաթիռի կապակցությամբ: «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս ահավոր ավիավթարից»,- գրել է նախարարը X-ի միկրոբլոգում: Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ […]

Հայաստանը կհյուրընկալի աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles — CMB 2026–ը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում անցկացված «CMB 2025» միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ ձևավորված ավանդույթի՝ միջոցառման ավարտին Հայաստանի […]

Հայտնաբերվել է ֆաբրիկայի տարածքից գողացված 350 գրամ փիրուզի հանքաքարը

Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղպատում գործող մի ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար: ՆԳՆ ոստիկանությունը պարզել է, որ գողությունը կատարել է ֆաբրիկայի աշխատակից 24-ամյա երիտասարդը: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 350 գրամ փիրուզի հանքաքարը: «Երիտասարդը հայտնել է, որ հանքաքար է գողացել նաև հունիսի 7-ին: Հանգամանքները պարզվում […]

Աստղագուշակ հունիսի 12-ի համար

Ցուլ. Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ` անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ` նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել: Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար  հետաքրքրիր մարդուն: Նշանի […]

Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում գազամատակարարումն ընդհատվել է

Այլ անձանց կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 12-ին ժամը 14։00-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա․Պետրոսյան, Ղանդիլյան, Կոմինտերնի, Թբիլիսյան-Սիմաֆոր, Ղուկասյան, Դ․Դեմիրճյան փողոցների, Հնոցավան 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, Ղանդիլյան 1-ին, 2-րդ, 3-րդ, Կոմինտերնի 1-ին, 2-րդ, 3-րդ, Ղուկասյան 1-ից 16-րդ շարքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ […]

Իրանը կգործարկի ուրանի հարստացման նոր կենտրոն՝ ի պատասխան ԱԷՄԳ բանաձեւի

Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումը եւ հայտարարել ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին, նշվել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության համատեղ հայտարարությունում։ «Այս կապակցությամբ (նկատի ունենալով հակաիրանական բանաձեւի ընդունումը) Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տվել է անհրաժեշտ հրահանգներ անվտանգ վայրում նոր հարստացման […]