Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է 3,7 մլն դրամի վնաս

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պաշտոնյան, տեղյակ լինելով, որ իր […]

Սպիտակ տունը Կալիֆոռնիայի նահանգապետի` Թրամփին դատի տալու փորձը «խղճուկ» է անվանել

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատի տալու որոշումը անվանել է «խղճուկ»՝ կապված նրա՝ Լոս Անջելես նահանգի Ազգային գվարդիան տեղակայելու հրամանի հետ՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։ «Նյուսոմն ավելի շատ հետաքրքրված է իր դեմքը փրկելով, քան իրավապահ մարմիններին պաշտպանելով և հանցագործներին պատասխանատվության ենթարկելով։ Դա խղճալի է։ Ինչպես […]

Մեքսիկայում ընդհատակյա լաբորատորիաներից առգրավել են 42 տոննա մետամֆետամին

Մեքսիկայի Միչոական նահանգում անվտանգության ուժերի համատեղ գործողության արդյունքում (ռազմածովային ուժերի գլխավորությամբ) հայտնաբերվել են թմրամիջոցների հինգ գաղտնի լաբորատորիաներ: Այդ լաբորատորիաներից առգրավվել է ավելի քան 42 տոննա մետամֆետամին: «Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման շրջանակում Միչոական նահանգի Մադերո եւ Մորելիա համայնքներում հայտնաբերվել են հինգ օբյեկտներ, որոնք օգտագործվել են որպես գաղտնի լաբորատորիաներ մետամֆետամինի արտադրության համար։ Գործողության ընթացքում առգրավվել է մոտավորապես […]

Նյու Յորքում ձերբակալել են մի քանի տասնյակ ցուցարարների, որոնք բողոքում են Թրամփի քաղաքականությունից

Նյու Յորքի ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Քաղաքի կենտրոնում շարունակվում է ավելի քան 50 մարդու մասնակցությամբ ցույցը: Ցուցարարները փողոցներ են դուրս եկել «Գրողը տանի ICE-ին», «Այստեղ միակ անլեգալը Թրամփն է», «Մենք ասում ենք «ոչ» ICE-ին» պաստառներով։ Տեղում մեծ թվով իրավապահներ կան։ Մասնավորապես, ոստիկանությունը ձերբակալել է […]

Չինաստանը եւ Կորեայի Հանրապետությունը պետք է համատեղ պաշտպանեն ազատ առեւտուրը. Սի Ծինփին

Չինաստանը եւ Կորեայի Հանրապետությունը պետք է համատեղ ամրապնդեն ռազմավարական վստահությունը, պաշտպանեն ազատ առեւտուրը եւ ապահովեն համաշխարհային մատակարարման շղթաների անխափան գործունեությունը, երեքշաբթի Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ հեռախոսազրույցում հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Անհրաժեշտ է ամրապնդել փոխանակումները բոլոր մակարդակներում եւ բոլոր ոլորտներում, խորացնել ռազմավարական վստահությունը, սերտորեն համակարգել երկկողմ համագործակցությունը եւ բազմակողմ փոխազդեցությունը, համատեղ […]

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ: Մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի պաշտպանների սխալից օգտվեց Էդուարդ Սպերցյանն, որը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Չեռնոգորիայից միայն 3 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գլխի հարվածով աչքի ընկավ Ադժիչը:  Երկրորդ կեսի մեկնարկին` 52-րդ րոպեին, տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: […]

Աստղագուշակ հունիսի 10-ի համար

Խոյ. Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները, անգամ` եթե խոստովանում եք, որ դրանց հետևելը հանգեցնելու է ապագայում խնդիրներ ունենալուն: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:Ցանկություն է առաջանում մի […]

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար ստեղծել Համակարգող խումբ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի […]

Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզում

Այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և հրապարակել տեսանյութ։

Երևանի մետրոպոլիտենի  «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ դրական եզրակացության ստանալը նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները: Առաջիկայում նախատեսվում են ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա […]